Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հակաեկեղեցական արշավը խայծ է, որով մարդկանց ուշադրությունը շեղում են սոցիալական չարիքներից

Հակաեկեղեցական արշավը խայծ է, որով մարդկանց ուշադրությունը շեղում են սոցիալական չարիքներից
08.12.2025 | 11:02

Ադրբեջանում սոցիալական վճարները, այդ թվում՝ կենսաթոշակները, 2026 թվականի հունվարի 1-ից կբարձրանան 9,2%-ով, համաձայն նախորդ տարվա աշխատավարձերի աճի վերաբերյալ պաշտոնական տվյալների։

Նոյեմբերի 5-ի խորհրդարանական բյուջետային քննարկումների ընթացքում Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անար Ալիևը (նախագահ Իլհամ Ալիևի հետ որևիցե կապ չունի) հայտարարել է, որ 2026 թվականին սոցիալական ծախսերը կավելանան 780 միլիոն մանաթով (460 միլիոն դոլար), ինչը նախորդ տարվա համեմատ 11 տոկոս աճ է։

Պետական վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ Ադրբեջանում 1,1 միլիոն մարդ սոցիալական վճարներ է ստանում․ այսինքն՝ երկրի բնակչության ավելի քան յուրաքանչյուր տասը մարդուց մեկը։

Նրանցից՝

• 65%-ը թոշակառու է,

• 23%-ը ստանում է հաշմանդամության նպաստ,

• 12%-ը՝ իրացողների նպաստ։

Ալիևի խոսքով՝ միջին կենսաթոշակը կանխատեսվում է աճել 538 մանաթից (320$) մինչև 629 մանաթ (370$) ամսական։

Հիմա թող Գյումրիի Եկեղեցում չոքածները հայ թոշակառուներին բացատրեն , թէ ինչու է նրանց թոշակը մնում անփոփոխ և ինչու հետվճարի մեջ ընդգրկված չեն կոմունալ վճարները։

Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ շեղում հակաեկեղեցական արշավը խայծ է, որով մարդկանց ուշադրությունը շեղում են սոցիալական չարիքներից։

Հայաքվեն պահանջում է հիսուն տոկոսով բարձրացնել թոշակները։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4317

Մեկնաբանություններ